Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Թող ինձ ասի ամենահանճարեղ թարգմանիչը, որ ինքն այդպես չի սկսել` որոշակի սխալներով, թերացումներով»

«Թող ինձ ասի ամենահանճարեղ թարգմանիչը, որ ինքն այդպես չի սկսել` որոշակի սխալներով, թերացումներով»
04.10.2014 | 13:03

«Կամուրջ թարգմանչաց» մրցույթը նպատակ ունի հրատարակության համար ձևավորելու բարձրակարգ թարգմանչական ներուժ, խթանելու հայ թարգմանական գործի զարգացմանը: Կազմակերպիչներն են «Անտարես» հոլդինգը, «Գրանիշ» գրական ակումբը, Գրքի ինստիտուտը և Հայ գրականության մշակութային հիմնադրամը: «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ թարգմանչական մրցույթին ներգրավելու են նաև ուսանողներին. «Մեր հրատարակչության փորձը ցույց է տալիս, որ թարգմանական ոլորտը մեր երկրում այնքան սարսափելի չէ, ինչքան ընդհանուր պատկերն է ցույց տալիս: Պարզապես շնորհալի ուսանողներ կան, որ ավարտում են բուհն ու նրանց հնարավորություն չի տրվում դրսևորվելու այդ ոլորտում: Վերջին երեք տարում առնվազն չորս ուսանող ենք հայտնաբերել, որոնք այսօր թարգմանական գրքերի հեղինակներ են: Բնական է, սկզբի համար որոշ թերություններ կան, որոնք կքննադատվեն թարգմանաբանների կողմից, բայց թող ինձ ասի ամենահանճարեղ թարգմանիչը, որ ինքն այդպես չի սկսել` որոշակի սխալներով, թերացումներով, որոնք ընթացքում կհղկվեն: Կարծում եմ, կարևորը հնարավորություն ընձեռելն է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

聶脙聝脝聮脙聜芒聙 脙聝脗垄脙聜芒聜卢脙聜芒聞垄脙聝脝聮脙聜脝聮脙聝脗垄脙聜芒聜卢脙聜脜隆脙聝脝聮脙聜芒聙職脙炉脗驴脗陆/1340287061" rel="nofollow">Հասարակություն
Առողջապահություն
Բնապահպանություն
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.05.2025